Այսօր: Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017թ.
Կոտայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԿՈՏԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.06.17 Թումանյանի ,,Քաջ Նազարը,, Կոտայքի բեմում

Կարծում ենք բոլորն էլ գոնե մեկ անգամ կարդացել, կամ լսել են Մեծն Թումանյանի ,,Քաջ Նազարը,, հեքիաթը, զայրացել, զարմացել ու ծիծաղել են:   Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի երեխաները / դասվար Գոհար Հարությունյան/ իրենց ավարտական միջոցառման թեման հենց ,,Քաջ Նազար,,-ն էին ընտրել:    Եվ որքան էլ գունեղ բեմից ու փոքրիկների կողմից ու նորովի էր ներկայացվում Նազարը, միևնույն է, նա չէր փոխվել, նույն վախկոտ ու ալարկոտն էր մնացել: Կյանքը կարողանում է բոլորին փոխել, բացի նազարներից: Բախտի անիվը նրանց օգտին է պտտվում:

 

01.06.17 Թող միշտ պաշտպանված լինեն երեխաները

Հունիսի 1-ը ամռան առաջին օրն է: Սակայն օրը նշանավորվում է  նրանով, որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն  սահմանվել է 1925 թվականին Ժնևում, և առաջին անգամ  պաշտոնապես նշվել է 1950թվականին: Հայաստանում տոնը ամրագչվել է 1992թ: Տոնը ազդակ է բոլոր մարդկանց, հատկապես ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության: Կոտայքի համայնքապետարանի նախաձեռնությամբ համայնքի երեխաների համար տոնական

29.05.17 << Մաքուր Հայաստան >> ծրագրի մեկնարկը Կոտայք համայնքում
Սույն թվականի մայիսի 27-ին ,,Մաքուր Հաայաստան,, ծրագրի  շրջանակներում  Կոտայք համայնքում կազմակերպվեց և իրականացվեց հանրապետական շաբաթօրյակ: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի համապատասխան որոշմամբ համայնքում ձևավորվել էր համայնքային հանձնաժողով, որն էլ հենց կոորդինացրեց շաբաթօրյակի աշխատանքների պատշաճ որակով  իրականացումը համայնքային բոլոր  կառույցներում: Շաբաթօրյակին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Կոտայքի համայնքապետարանի բոլոր ստորաբաժանումները, համայնքի ԱԱՊԿ-ն, Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցը: Մաքրման, բարեկարգման և ծառատնկման աշխատանքներ իրականացվեցին վերոնշյալ կազմակերպությունների վարչական շենքերի հարակից տարածքներում, մաքրվեցին նաև համայնքի փողոցները: Ակտիվ ... Մանրամասն
28.05.17 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Մայիսի 28-ի մասին շատ է խոսվել ու գրվել,դեռ էլի է խոսվելու,և բնական է ,որովհետև սա մի բացառիկ իրադարձություն է ր,որին մենք սպասել ենք երկար ,որի մասին երազել ենք դարեր շարունակ: Ամենուրեք խինդ է ,մեծից փոքր խանդավառված շտապում են Հաղթանակի զբոսայգի ,տոնելու հերթական հաղթանակի տոնը:  Մեր համայնքի երեխաները նույնպես անմասն չմնացին,<<ԾԻԱԾԱՆ>> պարային համույթի  սաները նույնպես մասնակցեցին       Հանրապետության տոնին նվիրված  միջոցառմանը :

15.05.17 Առողջ ընտանիք

Մայիսի 15-ին  Կոտայք  համայնքի  սեմինարների  դահլիճում  տեղի  է ունեցել  սեմինար՝  նվիրված ընտանիքի օրվան,  որին մասնակցում  էին  համայնքի  տարբեր  կառույցի  աշխատակիցներ:  Սեմինարը  վարեց  համայնքի ԱԱՊԿ  տնօրեն  Ն. Եղիազարյանը

10.05.17 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 9-Ը, ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐԸ
Մայիսը  հաղթանակների  և  տոների  ամիս  է:  Իսկ  մայիսի 9-ը  հայ  ժողովրդի  համար  կրկնակի  տոն  է:  Այսօր  մենք  նշում  ենք  Հայրենական  մեծ  պատերազմում  տարած  հաղթանակի  և  Շուշիի  ազատագրման  օրերը;Այսօր  բոլորիս  տոնն է  ու  բոլորս  ենք  շնորհավորում  իրար:  Շնորհավոր  բոլոր  երիտասարդ  զինվորների  տոնը,  ովքեր  այսօր  հպարտությամբ  շարունակում  են  նրանց  գործը  և  շնորհավոր  նաև  այն  բոլոր  փոքրիկների  տոնը,  ովքեր  ... Մանրամասն
20.02.17 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԾՆՆԴՅԱՆ 148 ԱՄՅԱԿԸ

Թումանյանական  այս օրերին  Կոտայք  համայնքի  մշակույթի  տունը  հյուրընկալել  էր  Կոտայքի  միջնակարգ դպրոցի 4-րդ  և 5-րդ դասարանների աշակերտներին։ Դպրոցի ԴԱԿ Հ․ Ավետիսյանի կազմակերպած միջոցառումը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծ Հ․Թումանյանի ծննդյան 148- ամյակին։ Բեմադրվեցին   ,,Անխելք մարդը,, և  ,,Անբան Հուռին,, հեքիաթները։  Հմուտ, հանճարեղ լոռեցու անմահ ոգին թևածում էր դահլիճում և ցնծում ներկաների հետ։ Միջոցառման ավարտին  երեխաներին  նվիրվեցին Հ․Թումանյանի հեքիաթների գրքերից։  

1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.ԿՈՏԱՅՔ

( 0222)63757

kotayq.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner